Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը բացատրել է «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնին 2022 թվականի Աշխարհի առաջնության հայտացուցակում ընդգրկելու փաստը։
Մեդիսոնի հաշվին Անգլիայի հավաքականի կազմում ընդամենը 1 հանդիպում է․2019 թվականի նոյեմբերի 14-ին նա 34 րոպե խաղաց Եվրո 2020-ի ընտրական խաղում Չեռնոգորիայի դեմ։
«Նա շատ լավ է խաղում: Նա արժանի էր այս հրավերքին։ Կարծում ենք, որ նա կարող է մեզ ինչ-որ բան տալ, որը տարբերվում է մեր ցուցակում ընդգրկված մյուս խաղացողներից»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է Անգլիայի մամուլի ծառայությունը։
Մեդիսոնը Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանում 12 խաղում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։