Գարեթ Սաութգեյթը հույս ունի, որ Աշխարհի առաջնության ժամանակ անգլիացի ֆուտբոլիստները ազատ ժամանակի մեծ մասը չեն անցկացնի սոցիալական ցանցերում։
«Երեք առյուծների» մարզիչը կարծում է, որ սոցիալական ցանցերից բացասական տեղեկատվությունը բացասաբար կանդրադառնա խաղացողների տրամադրության վրա։
«Ֆուտբոլիստներին միշտ խորհուրդ եմ տալիս սոցցանցերում շատ ակտիվ չլինել։ Բայց նրանք երիտասարդներ են, և սոցիալական ցանցերը նրանց կյանքի անբաժանելի մասն են կազմում։
Մենք պետք է ռացիոնալ լինենք այս հարցում: Բայց նրանց կապվածությունը սոցիալական ցանցերին չպետք է ազդի նրանց տրամադրության վրա, բայց միևնույն ժամանակ նրանք հասուն մարդիկ են, ովքեր կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել»,- մեջբերում է մասնագետին Sky Sports-ը։