Որոշվել են Իտալիայի Միլան քաղաքում ընթացող ATP երիտասարդական Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչի մասնակիցները։
Առաջինը եզրափակիչ դուրս եկավ չեխ Իրժի Լեհեչկան։Կիսաեզրափակիչ խաղում Լեհեչկան 4:1, 4:3 (7:4), 2:4, 4:1 հաշվով հաղթել է շվեյցարացի Դոմինիկ Ստրիկերին։
Մյուս կիսաեզրափակիչում ամերիկացի Բրենդոն Նակասիման 4:3 (8:6), 1:4, 4:2, 4:3 (7:5) հաշվով հաղթել է բրիտանացի Ջեք Դրեյփերին:
Այսպիսով եզրափակչում կխաղան Լեհեչկան և Նակասիման։