Հարավային Կորեայի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իսլանդիայի ընտրանուն։
Կորեական Հվանսյոն քաղաքում կայացած խաղն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Հանդիպման միակ գոլը 33-րդ րոպեին խփեց հարձակվող Սոնգ Մինգ-Կյուն։
Հարավային Կորեայի հավաքականը ԱԱ-2022-ին նույն խմբում կմրցի Ուրուգվայի (նոյեմբերի 24), Գանայի (նոյեմբերի 28) և Պորտուգալիայի (դեկտեմբերի 2) հետ։