Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը բացատրել է, թե ինչու Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մաթ Հումելսը չի ընդգրկվել ԱԱ 2022-ի համար նախատեսված Բունդեսթիմի հայտացուցակում։
«Մաթսը լիովին պատրաստված է և հիանալի մարզավիճակում է: Բայց մարզչական շտաբի ներսում մենք որոշեցինք ընտրել ավելի երիտասարդ խաղացողի (Արմել Բելլա-Կոչապին): Մենք ավելի շատ կենտրոնացած էինք ապագայի վրա»,- Ֆլիկի խոսքն է մեջբերել Bild-ը։
Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստն արդեն հաղթել է աշխարհի առաջնությունը Գերմանիայի հավաքականի կազմում 2014 թվականին։
2022 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ E խմբում Գերմանիան կխաղա Իսպանիայի, Ճապոնիայի և Կոստա Ռիկայի հետ: