«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է այն մասին, թե ինչպես է իր թիմը աշխատելու աշխարհի առաջնության դադարի ժամանակ և դրանից հետո, ինչպես նաև խոսել է ռոսոներիների ապագայի մասին։
«Աշխարհի առաջնությունից հետո հեշտ չի լինի գործել, քանի որ նման իարվիճակ առաջին անգամն է: Մեզանից կբացակայեն վեց-յոթ խաղացողներ։ Առաջնությունը մեկնարկում է հունվարի 4-ին, իսկ ֆուտբոլիստները շատ ավելի քիչ ժամանակ ունեն վերականգնվելու համար։ Մեկ շաբաթ կունենանք Միլանում, հետո տասը օր Դուբայում, որտեղ ընկերական խաղեր կանցկացնենք։ Դժվար է լինելու, բայց հետաքրքիր։ Կարևոր է, որ ֆուտբոլիստներն աշխարհի առաջնությունից վերադառնան ամբիցիաներով լի։
Միլանի նպատակն է շարունակել աճել ինչպես Իտալիայում, այնպես էլ Եվրոպայում: Քանի որ մենք Միլանն ենք, մենք թոփ ակումբ ենք։ Սկուդետտոն հաղթելուց հետո ես տեսա շատ վստահ թիմ։ Եթե իմ պատկերացումները փոխվել են, դա միայն այն պատճառով, որ ես հեռանկարային ճանապարհ եմ տեսնում թիմի համար, որը կարող է ավելի լավը դառնալ»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա դի Մարցիոն: