«Չելսին» կրկին հետաքրքրություն է ցուցաբերում «Ինտերի» պաշտպան Դենզել Դամֆրիսի նկատմամբ: Այս մասին հայտնում է հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ Ինտերը պատրաստ է 30 մլն եվրոյով վաճառել Դամֆրիսին։ Միաժամանակ, հայտնի է, որ ներաձուրիները չեն ցանկանում բաժանվել հոլանդացուց մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը։
Ընթացիկ մրցաշրջանում Դենզելը 19 հանդիպում է անցկացրել միլանյան թիմում: