«Միլանը» նոր պայմանագիր կկնքի Պիեռե Կալուլուի հետ։ Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ պայմանագիրը կկնքվի այսօր։
Այն ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի հունիսը։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կբարձրանա մինչև 2-2,4 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա խաղացողը 14 հանդիպում է անցկացրել առանց գոլի: