Միլանի «Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն խոսել է Իտալիայի առաջնության 14-րդ տուրի խաղի մասին, որում թիմը կամային ջախջախիչ հաղթանակ է տարել «Բոլոնիայի» նկատմամբ՝ 6-1 հաշվով:
«Ինտերի» գոլերից մեկի հեղինակն էլ Էդին Ջեկոն էր, որը դարձել է Ա Սերիայում «Ինտերի» կազմում գոլի հեղինակ դարձած երկրորդ ամենատարեց ֆուտբոլիստը (36 տարեկան 233 օրական): Այս ցուցանիշով Ջեկոն զիջել է միայն Սինիշա Միխայլովիչին (37 տարեկան 47 օրական): Բոսնիացին կարծում է, որ տարիքը ոչինչ չի նշանակում.
«Տարիները ոչինչ չեն նշանակում, ամեն ինչ ցույց է տրվում խաղադաշտում: Ես կարծում եմ, որ առաջվա պես ամեն ինչ ցույց եմ տալիս խաղադաշտում: Որքան շատ են գոլերը, այնքան ավելի մեծ է ուրախությունը»,- Ջեկոյի խոսքերն է փոխանցում fcinter1908.it-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Էդինը բոլոր մրցաշարերում միլանյան թիմի կազմում 20 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: