Իտալիայի Ա Սերիայի առաջնության տասնչորսերորդ տուրի խաղում «Ինտերը» կամային հաղթանակ տարավ «Բոլոնիայի» հետ խաղում։
Սիմոնե Ինձագիի սաները զիջում էին հաշվի մեջ արդեն առաջին խաղակեսի միջնամասում, բայց արդյունքում հաղթեցին 6-1 հաշվով։ Խաղի արդյունքը մեկնաբանել է միլանյան ակումբի մարզիչ Սիմոնե Ինձագին.
«Մենք խաղում էինք մի թիմի դեմ, որը վերջին շրջանում վերելք էր ապրում: Սեփական դարպասն ընդունելով գնդակ՝ մենք մնացինք խաղի մեջ և խաղացինք այնպես, ինչպես պետք էր։
Մրցաշարային աղյուսակին նայելն անիմաստ է, պետք է խաղից հանդիպում մոտենալ: Հիմա նույնիսկ Չեմպիոնների լիգայի մասին մտածելու իմաստ չկա։ Վստահ եմ, որ բոլոր ակումբները դժվարություններ կունենան մրցաշրջանի ընթացքում»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում DAZN-ը։