Իտալական Ա սերիայի 14-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 6:1 հաշվով հաղթանակի հասավ «Բոլոնիայի» նկատմամբ։
Միլանյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջեկոն, մեկական անգամ աչքի ընկան Մարտինեսը, Դիմարկոն, Չալհանօղլուն ու Գոսենսը:
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Այս հաղթանակից հետո Ինձագիի գլխավորած թիմը 27 միավորով 4-րդն է: