«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Կական մեկնաբանել է ակումբի ներկայիս վիճակն ու խոսել ռոսսոներիների մարզական տնօրեն Պաոլո Մալդինիի մասին։
««Միլանը» ՉԼ 1/8 եզրափակչո՞ւմ։ Հիանալի է։ Կցանկանայի «Տոտենհեմի» հետ խաղին մեկնել Իտալիա։ «Միլանը» ճիշտ ուղղություն է բռնել, ինձ դուր է գալիս տված երկար տարիների աշխատանքը։
Պաոլո Մալդինիի ազդեցությո՞ւնը։ Չեմ կասկածում, որ նա լավ է անում իր աշխատանքը։ Նա շատ խելացի է ու ճիշտ մարդ է։ Հիանալի է, որ նա որոշեց դառնալ «Միլանի» տնօրենը։ Ժամանակ առ ժամանակ խոսում ենք իրար հետ։ Ես սովորել եմ, սպորտային մենեջմենթի 3 կուրս անցել, մեկ՝ սպորտային բիզնեսի, մեկ՝ մարզչի։ Գուցե, մոտ ապագայում կարողանամ մարզական տնօրեն դառնալ»,- Կակայի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։