«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը շարունակում է ապաքինվել վնասվածքից: Այս մասին հայտարարել է բյանկոներիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին։
«Վլահովիչն առողջական խնդիրներ ունի, բայց նա իրեն ավելի լավ է զգում։ Մենք ուշադիր կգնահատենք նրա վիճակը։ Հնարավոր է, որ նա ընդգրկվի վաղվա հանդիպման հայտացուցակում»,- ասել է Ալեգրին։
«Վերոնա» — «Յուվենտուս» հանդիպումը կկայանա հինգշաբթի երեկոյան։