Սուպերլիգայի գործադիր տնօրեն Բերնդ Ռայխարտը հանդիպել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի և եվրոպական ֆուտբոլի այլ ներկայացուցիչների հետ։
Նրանց թվում էին Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը, ինչպես նաև «Ռոմայի», «Բավարիայի» և ՊՍԺ-ի գլխավոր տնօրենները՝ Ալ-Խելաիֆիի գլխավորությամբ Միջոցառումից հետո ՈՒԵՖԱ-ն հանդես եկավ հայտարարությամբ.
«Միակ բանը, որ կարելի է ասել այս հանդիպումից, այն է, որ ֆուտբոլիստը դեմ է այս անհասկանալի ծրագրին: Եվրոպական ֆուտբոլը բաց է փոփոխությունների համար, բայց հանուն խաղի՝ ոչ թե մի քանի ակումբի»,- ասվում է հայտարարության մեջ:
Պաշտոնապես «Բարսելոնան», «Ռեալը» և «Յուվենտուսը» դեռ ընդգրկված են Սուպերլիգայում։