Լիսաբոնի «Բենֆիկայի» երկրորդ թիմի դարպասապահ Սամուել Սոարեշը կարողացել է աչքի ընկնել «Տրոֆենսեի» հետ խաղում։
Պաշտպաններից մեկը գնդակը վերադարձրել է դարպասապահին, ով այն ուժգին հարվածով առաջ է ուղարկել իր խաղադաշտի կեսից։
Գնդակը «ճախրել» է ամբողջ խաղադաշտով, դիպչել մրցակցի դարպասաձողին և հետո դիպչել է մրցակցի դարպասապահի թիկունքին ու հայտնվել դարպասում։
Արդյունքում Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի դարպասապահ Սոարեշի թիմը հաղթեց 2։1 հաշվով։