Իտալական Ա սերիայի 14-րդ տուրում առաջատար «Նապոլին» սեփական հարկի տակ առավելության հասավ «Էմպոլիի» նկատմամբ:
Տանտերերը հաշիվը բացեցին երկրորդ կեսում: 69-րդ րոպեին 11 մետրանոցը հստակ իրացրեց Հիրվինգ Լոզանոն: Հիմական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ Զիելինսկին կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Այս հաղթանակից հետո «Նապոլին» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 38 միավորով:
«Էմպոլին» 14-րդն է 14 միավորով: