Օլիմպավանում ավարտին է մոտենում Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի ուսումնամարզական հավաքը: Երեք օր հետո, վաստակավար մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ, թիմը կմեկնի Իսպանիայի Ալիկանտե քաղաք, որտեղ կանցկացվի աշխարհի երիտասարդական հերթական առաջնությունը:
Թիմի հետ մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Արտյոմ Սիմոնյանը, Արթուր Ուլիխանյանը, Արթուր Մելքումյանը և բժիշկ Հարություն Պռազյանը:
Առաջնությանն արդեն մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 460 բռնցքամարտիկ:
Հայաստանի թիմը հանդես կգա 11 քաշային կարգերում՝ Թումաս Թովմասյան ՝ 51 կգ, Գոռ Ազիզյան ՝ 54 կգ (երկուսն էլ ՝ Վանաձոր), Մանվել Պետրոսյան՝ 57 կգ, (Արցախ), Էրիկ Իսրայելյան՝ 60 կգ, Արթուր Մկրտչյան ՝ 63, 5 կգ (Երկուսն էլ ՝ Երևան), Արես Հակոբյան՝ 67 կգ (Վանաձոր), Գարիկ Անտանոսյան ՝ 71 կգ , Ալիկ Հովհաննիսյան ՝ 75 կգ ,Համլետ Ադամյան՝ 80 կգ .Աղվան Ալեքսանյան ՝ 86 կգ (չորսն էլ Երևան) և Ավետիք Հովակիմյան ՝ 92 կգ (Աբովյան):
Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա միայն 48 և գերծանրքաշային կարգերում: