«Միլանի» ղեկավարությունը չի պատրաստվում բաժանվել կիսապաշտպան Շարլ դե Կետելարից՝ չնայած այս մրցաշրջանում բելգիացու անհաջող խաղին։ Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ես գիտեմ, որ «ռոսոներիները» առաջարկներ ունեն այս խաղացողի տրանսֆերի համար: Սակայն «Միլանը» նրա տրանսֆերի վրա ծախսել է մոտ 35 միլիոն եվրո, ուստի առայժմ նրան չեն վաճառի»,- ասել է լրագրողը։
21-ամյա կիսապաշտպանը միլանցիների շարքերը համալրել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նրա տրանսֆերի համար իտալական գրանդը «Բրյուգեին» վճարել է 32 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում դե Կետելարը մասնակցել է 12 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: