«Յուվենտուսն» Իտալիայի առաջնությունում 4-րդ անընդմեջ հաղթանակն է տարել:
Մասիմիլիանո Ալեգրիի թիմը 13-րդ տուրում 2-0 հաշվով հաղթել է «Ինտերին»:
Նոյեմբերի 15-ից ի վեր թուրինցիները հաղթել էին նաև «Տորինոյին» (1-0), «Էմպոլիին» (4-0) և «Լեչչեին» (1-0):
«Ինտերի» համար այս պարտությունը երկրորդ անընդմեջն էր. նոյեմբերի 1-ին թիմը Չեմպիոնների լիգայում զիջել էր «Բավարիայում»:
Առաջնությունում Սիմոնե Ինձագիի թիմը նահանջել է 7-րդ հորիզոնական, մինչդեռ «Յուվենտուսը» բարձրացել է 5-րդ տեղը: