«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին «Ինտերին» հաղթելուց հետո գոհ է իր թիմի խաղից։
Սկզբունքային հանդիպումն ավարտվեց թուրինցիների հաղթանակով՝ 2:0 հաշվով։ Երկու գոլերն էլ խփվեցին երկրորդ խաղակեսում։
«Մեր համակարգը խաղացողներին համախմբվածություն է տվել. թիմը աշխատում է միասին, համբերատար պաշտպանվում և հասկանում է, թե երբ է պետք «տառապել»: Կարևորն այն է, որ այս վերաբերմունքը պահպանվում է խաղի ողջ 95 րոպեների ընթացքում, մինչդեռ նախկինում մենք սկսում էինք «քնել» խաղադաշտում խաղի մեկնարկից կես ժամ անց։
Հիմա մենք անընդհատ խաղի մեջ ենք, նույնիսկ երբ դա շատ դժվար է, և սա ամենակարևոր քայլն է։ Շատ հաճելի է հաղթել այնպիսի ուժեղ մրցակցին, ինչպիսին «Ինտերն» է: Մեզ երկար մրցաշրջան է սպասվում»,- ասել է Ալեգրին DAZN-ին տված հարցազրույցում: