«Յոկոհամա Մարինոս» ֆուտբոլային ակումբը դարձել է Ճապոնիայի 2022թ մրցաշրջանի չեմպիոն։
Յոկոհաման ներկայացնող ակումբը առաջնության վերջին տուրում ապահովեց չեմպիոնությունը՝ 3-1 հաշվով հաղթելով «Վիսել Կոբեին»։
Ակումբը, որ հիմնադրվել է 1972 թվականին, 7-րդ անգամ իր պատմության մեջ դարձավ չեմպիոն։ Վերջին անգամ ակումբն առաջնությունում լավագույնն էր դարձել 2019 թվականին։
Նշենք, որ «Յոկոհամա Մարինոս» ակումբը մտնում է City Group հոլդինգի մեջ, որին պատկանում է նաև «Մանչեսթեր Սիթին»։