Իտալիայի A Սերիայի 13-րդ տուրում «Յուվենտուսը» 2։0 հաշվով հաղթեց «Ինտերին»։ Հանդիպման հաշիվը 52-րդ րոպեին բացեց Ադրիեն Ռաբյոն։ 84-րդ րոպեին Նիկոլո Ֆաջոլին կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Թուրինյան ակումբի կազմում 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆիլիպ Կոստիչը։
Հունվարին ստացած վնասվածքից հետո առաջին անգամ խաղադաշտ վերադարձավ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Ֆեդերիկո Կյեզան։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 81-րդ րոպեին։
«Յուվենտուսը» 25 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, իսկ «Ինտերը» 24 միավորով նահանջեց 7-րդ հորիզոնական։