Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը դարձավ Աշխարհի չեմպիոն։
Դավթյանը15.050 միավորով շրջանցեց բոլոր մրցակիցներին՝ դառնալով անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնն է սպորտային մարմնամարզությունում:
Արթուրը Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի չեմպիոն, 2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր։