Իտալիայի A Սերիայի 13-րդ տուրում «Միլանը» 2։1 հաշվով հաղթեց «Սպեցիային»։ 21-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Տեո Էռնանդեսը։
59-րդ րոպեին հանդիպման հաշիվը հավասարեցրեց Դանիել Մալդինին, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են հենց «Միլանին», իսկ ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով է հանդես գալիս «Սպեցիայում»։
89-րդ րոպեին «Միլանին» հաղթանակ պարգևեց Օլիվյե Ժիրուն՝ գեղեցիկ հարվածով գրավելով մրցակցի դարպասը։ Գոլը տոնելիս ֆրանսիացի հարձակվողը հանեց մարզաշապիկը, ինչի համար ստացավ երկրորդ դեղին քարտն ու հեռացվեց դաշտից։
«Միլանը» 29 միավորով բարձրացավ երկրորդ հորիզոնական և 6 միավորով է զիջում առաջատար «Նապոլիին»։