Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց «Ատալանտային»։
Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Ադեմոլա Լուկմանը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ 4 րոպե անց հյուրերի հարձակվող Վիկտոր Օսիմհենը հավասարեցրեց հաշիվը։
35-րդ րոպեին Էլիֆ Էլմասի խփած գոլը հաղթանակ պարգևեց նեապոլյան ակումբին։
«Նապոլին» 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 8 միավորով առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ատալանտայից»։