«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուի մասին։ Բելգիացի հարձակվողի վնասվածքը կրկնվել է։
«Հիասթափված ենք, որ Լուկակուն նորից վնասվածք է ստացել։ Նա Շատ կարևոր խաղացող է թիմի համար։ Նա դա ցույց տվեց, երբ վերադարձավ կարճ ժամանակով։
Քիչ շանսեր կան, որ Լուկակուն կխաղա մեր կազմում մինչև ԱԱ 2022-ը։ Մենք կսպասենք Լուկակուին ընդմիջումից հետո։ Նա կարող է մեծ օգուտ տալ մեզ»,- Ինձագիի խոսքն է մեջբերել Football Italia-ն։