«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը կիսվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղի սպասելիքներով։
«Սա մեծ խաղ է, լոնդոնյան դերբի երկու լավ թիմերի միջև: «Արսենալի» համար գործերն իսկապես լավ են ընթանում, և ակնհայտ է, որ պատմությունը Օբամեյանգի համար հետաքրքիր է դարձնում հանդիպումը: Մեզ համար անցյալն անցյալ է, ուստի մենք պարզապես անհամբեր սպասում ենք խաղին և փորձում ենք լավ խաղալ:
Չեմ կարծում, որ մենք դա պետք է անենք նրա պատճառով: Մենք խոսում ենք թիմի մասին, և նա դրա կարևոր մասն է։ Ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ են բոլորը։ Ես հասկանում եմ, որ վերնագրերը նրա մասին են, քանի որ սա «Արսենալն» է, և այս մասին խոսակցություններ կան: Մենք այլ բան չենք կարող անել, քան թիմային լավ խաղալու փորձը:
Կարծում եմ՝ Օբամեյանգը անհամբերությամբ է սպասում խաղին և ոգևորված է դրանով»,- Փոթերի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։
«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հեռացավ «զինագործներից» 2022 թվականի հունվարին։