«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին ճանաչվել է Իտալիայի առաջնության հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ։
Նեապոլիտանական ակումբն անցած ամիս 5 խաղում 5 հաղթանակ է տարել ընդհանուր 15։4 հաշվով։ Թիմը 32 միավորով գլխավորում է Ա սերիան և 5 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Ատալանտային»:
Սպալետին նախկինում ճանաչվել էր Ա Սերիայի տարվա լավագույն մարզիչ 2022 թվականի փետրվարին և 2021 թվականի սեպտեմբերին: