«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան չի ընդգրկվել իր թիմի՝ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի՝ «Ատալանտայի» դեմ խաղի հայտացուցակում` մեջքի շրջանում ունեցած ցավի պատճառով։ Այս մասին հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։ Վրացի ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները չեն հաղորդվում։
21-ամյա Կվարացխելիան «Նապոլիի» կազմում 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։
«Նապոլին» 12 տուրից հետո Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 32 միավոր։
«Ատալանտա»-«Նապոլի» հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 5-ին, և կմեկնարկի ժամը 21։00-ին։