«Բարսելոնան» և «Յուվենտուսը» հետաքրքրված են «Քրիսթալ Փելասի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Վիլֆրիդ Զահայի ծառայություններով, հայտնում է Evening Standard-ը:
Ֆուտբոլիստը դեռ չի երկարաձգել պայմանագիրն անգլիական ակումբի հետ։ Կոտդիվուարցու հետ պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին։
Հունվարին Զահան կարող է ազատ բանակցել արտասահմանյան ակումբների հետ, և հենց դա այն պահն է, որին սպասում են կատալոնական և թուրինյան ակումբները։
Այս մրցաշրջանում 29-ամյա վինգերը մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ բոլոր մրցաշարերում: