ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է լքել ֆրանսիական թիմի ճամբարը՝ մինչև աշխարհի առաջնությամբ պայմանավորված դադարը՝ համաձայն պայմանագրում առկա կետի, հայտնում է Toda Pasion-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, հարձակվողի պայմանագրում հետ կա, որի համաձայն ֆուտբոլիստը կարող է հավաքականին միանալ նախքան Ֆրանսիայի առաջնությունում դադարը՝ կապված Կատարում մեկնարկելիք աշխարհի առաջնությունը։
Ըստ պայմանագրի՝ հավաքականում խաղը մեծ առավելություն ունի, քան ՊՍԺ-ի կազմում ընկերական ու պաշտոնական խաղերը։
Նոյեմբերի 7-ին Մեսսին պետք է միանա հավաքականին։ Նա, այդ կերպ, բաց կթողնի «Օսերի» դեմ Ֆրանսիայի առաջնության խաղը, որը կկայանա նոյեմբերի 13-ին։
Հիշեցնենք՝ աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։