Globe Soccer Awards-ի կազմակերպիչները հրապարակել են աշխարհի տարվա լավագույն մարզչի և մոլորակի վերջին մեկ տարվա կտրվածքով լավագույն թիմի կոչման հավակնորդների վերջնական ցուցակը։
Լավագույն մարզչի կոչմանը հավակնում են հետևյալ մասնագետները․
Խոսեպ Գվարդիոլա (Մանչեսթեր Սիթի), Ստեֆանո Պիոլի (Միլան), Կարլո Անչելոտի (Ռեալ Մադրիդ), Ժոզե Մոուրինյու (Ռոմա), Աբել Ֆերեյրա (Պալմեյրաս), Յուրգեն Կլոպ (Լիվերպուլ) և Ռենատո Գաուչո (Գրեմիո)։
2022 թվականին աշխարհի լավագույն թիմը կարող է ճանաչվել հետևյալ ակումբներից մեկը․
«Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» (երկուսն էլ՝ Անգլիա), «Միլանը», «Ռոման» (երկուսն էլ՝ Իտալիա), «Պալմեյրասը», «Ֆլամենգոն» (երկուսն էլ՝ Բրազիլիա), «Ռեալը» (Իսպանիա), ՊՍԺ-ն (Ֆրանսիա), «Ալ-Հիլալը» (Սաուդյան Արաբիա) և «Վիդադը» (Մարոկկո):
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Դուբայում նոյեմբերի 17-ին։