Իտալիայի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է վերադառնալ հայրենիք։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը, Ա Սերիայի թոփ-ակումբներից մեկը ցանկանում է դարպասապահին տեսնել իր շարքերում: Խոսքը թուրինյան ակումբի՝ «Յուվենտուսի» մասին է։
«Ծեր սինյորան» Դոնարումայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել դեռևս նրա՝ Փարիզ տեղափոխվելուց առաջ, և այժմ ծրագրում է ևս մեկ փորձ կատարել դարպասապահին ձեռք բերելու համար։
Ջանլուիջիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է ևս 4 տարի: Transfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը անցկացրել է 13 հանդիպում և բաց է թողել ութ գոլ։