Վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան, ով այս մրցաշրջանում հիանալի է հանդես գալիս «Նապոլիի» կազմում, մեծ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:
Նրա խոսքերով՝ 21-ամյա կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում հինգ թոփ-ակումբներ։
Խոսքը «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի», «Տոտենհեմի» և «Լիվերպուլի» մասին է։ Նշված ակումբների սկաուտները հաճախ են լինում Իտալիայում, որտեղ դիտում են Խվիչայի ելույթները։
Իր հերթին «Նապոլին» չի պատրաստվում վաճառել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերած ֆուտբոլիստի տրանսֆերը։ Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։