Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Մալագայում անցկացված շախմատի միջազգային 16-րդ մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը և արժանացել բրոնզե մեդալի։
Նա 9 հնարավորի վաստակել է 7 միավոր։
Մրցաշարի ընթացքում Կարենը 6 հաղթանակ է տարել, գրանցել է 2 ոչ-ոքի և կրել է մեկ պարտություն՝ զիջելով Իսպանիայի ներկայացուցչին։