Սուպերլիգայի գլխավոր տնօրենը խոսել է ՈւԵՖԱ-ի հետ առաջիկա բանակցությունների մասին.
«Մենք ՈՒԵՖԱ-ին առաջարկեցինք երկխոսության ճանապարհ, և այս առաջարկն ընդունվեց։ Հաջորդ շաբաթ ես կլինեմ Նիոնում՝ ՈՒԵՖԱ-ի հետ քննարկելու այս հարցը։ Երկխոսություն ասելով՝ նկատի ունեմ, որ երկու կողմերն էլ լսված են, և մենք կարող ենք մտքեր քննարկել։
Իհարկե, մենք չենք կարող ամեն ինչում պայմանավորվել։ Բայց դա լավ նշան է այն ակումբների համար, որոնք դեռ կարող են խուսափել կամ նույնիսկ վախենալ պատժամիջոցներից՝ երկխոսության մեջ ներգրավվելու համար:
ՈՒԵՖԱ-ի բաց լինելը, որ բաց երկխոսությունը ֆուտբոլի ապագայի մասին պետք է հնարավոր լինի, դրական նշան է»,- ասել է Բերնդ Ռայխարտը Einfach Mal Luppen փոդքաստում: