Սերխիո Ռամոսը խոստովանել է, որ երազում է 2022 թվականի Աշխարհի առաջնությունում խաղալ Իսպանիայի հավաքականի կազմում։
«Բոլորը գիտեն, թե ինչ է նշանակում կարողանալ պաշտպանել այս գույները: Ես նորից ինձ լավ եմ զգում և պատրաստ կլինեմ, բայց դա, իհարկե, ինձնից չէ կախված, այլ Լուիս Էնրիկեից, ում ես շատ եմ հարգում։
Իմ երազանքն է վերադառնալ հավաքական և խաղալ այս Աշխարհի առաջնությունում։ Հուսով եմ՝ կարող եմ մասնակցել Քաթարի մրցաշարին»,- մեջբերում է ՊՍԺ-ի պաշտպանին Mundo Deportivo-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա խաղացողը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։