«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է։
Լրագրող Տանկրեդի Պալմիերին հայտնում է, որ Ալեգրին տարեկան 9 մլն եվրո է վաստակում թուրինյան ակումբում։
Երկրորդ տեղում է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն՝ 7 մլն եվրոյով, որին հաջորդում են Սիմոնե Ինձագին («Ինտեր»)՝ 4 մլն եվրո և Ստեֆանո Պիոլին («Միլան»)՝ 3,5 մլն եվրո աշխատավարձով:
«Յուվենտուսը» 22 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: