«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։ «Ռոման» հետաքրքրություն է ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ, հայտնում է Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։ «Ծեր սինյորն» արդեն բանակցել էր Մեմֆիսի հետ այս ամառ, սակայն հետո կողմերը չկարողացան պայմանավորվել տրանսֆերի շուրջ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում խաղացողը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդամենը 3 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։