«Ռոմայի» կիսապաշտպան Քրիստիան Վոլպատոն հաղթական գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ «Վերոնայի» դեմ Ա Սերիայի 12-րդ տուրի խաղում (3:1):
Այսպիսով, 18 տարեկան 350 օրական հասակում կիսապաշտպանը դարձավ «Ռոմայի» ամենաերիտասարդ խաղացողը, ով Իտալիայի առաջնության խաղում աչքի ընկավ գոլով և գոլային փոխանցումով։
Այս մրցաշրջանում այս գոլն ու փոխանցումը «Ռոմայի» խաղացողի առաջին արդյունավետ գործողություններն էին։