Բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն խոստովանել է, որ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունը հնարավոր է վերջինը լինի իր կարիերայում։
«Ես արդեն 31 տարեկան եմ և ակնհայտորեն չգիտեմ, թե ինչ կլինի չորս տարի հետո։ Սա իմ երրորդ Աշխարհի առաջնությունն է, ես հասկանում եմ, որ իմ ժամանակն ազգային հավաքականում ավարտվում է։
Բայց մենք դա չենք քննարկում թիմակիցների հետ: Մենք չափազանց զբաղված գրաֆիկ ունենք»,- դե Բրույնեի խոսքերն է մեջբերում Goal-ը։
31-ամյա բելգիացին ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2010 թվականին և մասնակցել 93 հանդիպման՝ դառնալով 25 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ։