-Ուրուգվայի առաջնության փլեյ-օֆֆի եզրափակչում «Նասիոնալը» հաղթեց Մոնտեվիդեոյի «Լիվերպուլին»: Հանդիպումն ավարտվել է լրացուցիչ ժամանակում՝ 4:1 հաշվով։
Հաղթողների կազմում երկու գոլ խփեց Լուիս Սուարեսը։ Այսպիսով, Սուարեսն իր հարազատ թիմի հետ միասին դարձավ Ուրուգվայի չեմպիոն։
«Նասիոնալը» 49-րդ անգամ դարձավ Ուրուգվայի չեմպիոն։ Դա երկրորդ ցուցանիշն է առաջնությունում․ «Պենյարոլը» 53 անգամ է դարձել առաջնության հաղթող։
Ավելի վաղ ակումբի նախագահն ասել էր, որ Սուարեսը կհեռանա ակումբից մրցաշրջանի ավարտից հետո։