Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել է ԲԿՄԱ-ին և նվազագույն հաշվով դժվարին հաղթանակ տարել։
Նշենք՝ խաղի արդեն 30-րդ րոպեին «Ալաշկերտը» մնացել է 10 հոգով,երբ ուղիղ կարմիր քարտով հեռացվել է Բլադիմիր Դիասը։
Կարեն Բարսեղյանի թիմն, այդուհանդերձ, կարողացել է հաղթանակ կորզել՝ 80-րդ րոպեին Ռոնալդ Կուելյարի խփած գոլի շնորհիվ։
Աս հաղթանակից հետո «Ալաշկերտը» իր միավորների թիվը հասցրել է 30-ի ու մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղն է զբաղեցնում՝ 4 միավորով զիջելով առաջատար «Ուրարտուին», իսկ ԲԿՄԱ-ն 7 խաղով նախավերջին՝ 9-րդ տեղում է։