Ալեքսանդր Գրիգորյանը խոսել է Երևանի «Արարատը» չգլխավորելու պատճառների մասին։
«Երեւանի «Արարատ»․ աշխարհի ցանկացած հայի համար, ով ինչ-որ կերպ կապված է ֆուտբոլի հետ, սրանք սուրբ խոսքեր են: Եվ ոչ միայն իմ սերնդի, այլ ավելի մեծ և նույնիսկ երիտասարդների համար։ Բայց այն, ինչ տեսա իմ աչքով, որն այսօր ներկայացնում է իմ սիրելի Երևանի «Արարատը», ինձ բոլորովին դուր չեկավ։ Քանի որ ինձ համար դա շատ լուրջ է, դա միայն ղեկավարելը չէ, ինձ համար դա ավելին է, քան սովորական ակումբը: Ես ուղղակի հիասթափված եմ: Եվ ես միայն մեկ հարց ունեմ։
Այն իրավիճակում, ինչ հիմա «Արարատն» է՝ սկսած մարզումային պայմաններով, մարզահագուստի առկայությամբ, լիարժեք պայմաններով և ակումբի հանդեպ վերաբերմունքով․․․ այս ամեն ինչը տեսնելուց հետո մի հարց է առաջանում․ իսկ Երևանի «Արարատի» սեփականատիրոջը պե՞տք է այս ակումբը, և համարվում է այս բառակապակցությունն այնքան սուրբ, որքան մեզ՝ բոլոր հայերիս համար, որոնք հասկանում են, թե ինչ են արտահայտում այդ բառերը․ Երևանի «Արարատ»։
Ինձ այնտեղ պայմանները դուր չեկան և խորապես հիասթափված եմ, թե ինչ վիճակում է ակումբը։ Այդքանից հետո ես ուղղակի հավաքեցի իրերս և մեկնեցի»,- Գրիգորյանի խոսքն է մեջբերել Match TV-ն։
Հոկտեմբերի 16-ին՝ РБК Спорт-ը հայտնել էր, որ Ալեքսանդր Գրիգորյանը բանակցում է Երևանի «Արարատի» հետ՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ։