«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է ընթացիկ մրցաշրջանում թիմի գրանցած արդյունքների մասին։
«Յուվենտուսը» 2014 թվականից ի վեր առաջին անգամ բաց կթողնի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆը:
«Հիմա անիմաստ է մտածել Եվրոպա լիգայի մասին, մենք պետք է կենտրոնանանք A Սերիայի վրա: Վաղը բարդ խաղ է լինելու: Պետք է դուրս գանք այս իրավիճակից, բայց դա չենք անի մեկ խաղում։
Մեր խաղացողները բարոյական արժեքներ ունեն, և ես հույսեր եմ կապում նրանց հետ։ Պետք չէ հուսահատվել, այլապես այս վիճակից դուրս չենք գա։ Մենք գիտենք, թե որքան կարևոր է վաղվա խաղը»,- Ալեգրիի խոսքն է մեջբերում Football Italia-ն։
«Յուվենտուսը» A Սերիայի 12-րդ տուրում կհյուրընկալվի «Լեչեին»։