«Յուվենտուսի» ղեկավարությունը վստահ չէ, որ թիմը հաջողությունների կհասնի ներկայիս մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ։
«Յուվեի» ղեկավարները կարծում են, որ Ալեգրին, ի տարբերություն Կոնտեի, ով այժմ մարզում է «Տոտենհեմը», չի կարողանում հաջողությամբ աշխատել երիտասարդ խաղացողների հետ։
Կոնտեն, ըստ թուրինյան ակումբի ղեկավարների, ի վիճակի է վերադարձնել «Յուվենտուսի» վերջին տարիներին կորցրած «ԴՆԹ»-ն, նշում է Get Italian Football News-ը՝ La Gazzetta dello Sport-ին հղումով անելով։
Հաղորդվում է նաև, որ Կոնտեն կընդունի իր նախկին ակումբի առաջարկը, եթե իհարկե դա լինի: Իտալացու պայմանագիրը լոնդոնյան թիմի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը և իտալացին չի շտապում երկարաձգել այն։