«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է, թե երբ է պատրաստվում ավարտել մարզական կարիերան։
«Ես ուզում եմ առողջ լինել: Քանի դեռ կարող եմ մնալ այս խաղամակարդակի վրա, կշարունակեմ խաղալ: Ես կշարունակեմ խաղալ այնքան ժամանակ, քանի դեռ կարող եմ արդյունք ցույց տալ։
Այն օրը, երբ ես սկսեմ հանձնվել, ուզում եմ, որ իմ շրջապատում մարդիկ անկեղծ լինեն ու ասեն, որ ես վատ եմ խաղում։ Ուզում եմ իրատես լինել»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Ֆուտբոլիստն այժմ ապաքինվում է ծնկի վնասվածքից: 41-ամյա շվեդը պետք է «Միլանի» ընդհանուր խումբ վերադառնա մինչև 2023 թվականի հունվարը: