«Մոնակոյի» հարձակվող Վիսամ Բեն Յեդերը խոսել է «Ֆերենցվարոշի» հետ ոչ-ոքիի (1:1) մասին։
«Ցավալի է, քանի որ մինչ բաց թողած գոլը մենք լավ էինք գործում։ Սա շատ լավ արդյունք է, բայց չպետք է մոռանալ, որ մեր ճակատագիրը դեռ մեր ձեռքերում է։ Մենք հիասթափված ենք, որ չվաստակեցինք 3 միավոր, որոնք կարող էին մեզ առաջին տեղ բարձրացնել։ Այո, մենք ստիպված կլինենք տանը փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելլ, և ամեն ինչ կանենք դրա համար։
Խփածս գո՞լը։ Ինձ դուր են գալիս այս գոլերը։ Դա շատ լավ գոլ է, և ես երջանիկ եմ: Դա նման է նրան արեց 2004 թվականին «Ռեալի» դեմ խաղում։ Ուրախ եմ, որ կարողացա կրկնել այդ գոլը»,- Բեն Յեդերի խոսքնն է մեջբերել ակումբի պաշտոնական կայքը։