Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ցանկանում է մնալ թիմում։ Լրագրող Նիկոլո Սկիրայի խոսքերով՝ բելգիացին չի ցանկանում վերադառնալ Լոնդոնի «Չելսի», որին պատկանում են ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։
Հիշեցնենք, որ Ռոմելուն այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս Ներաձուրիի կազմում:
Աղբյուրի համաձայն՝ «Ինտերի» ղեկավարությունը ցանկանում է մոտ ժամանակներս բանակցություններ սկսել «Չելսիի» հետ՝ Լուկակուի վարձակալությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու համար։ Լոնդոնցիները դեմ չեն նման ելքին, քանի որ ապագայում հույս չեն դնում ֆուտբոլիստի վրա։
Այս շաբաթ Լուկակուն վնասվածքից հետո վերադարձավ խաղադաշտ ու անմիջապես գոլ խփեց Չեմպիոնների լիգայի խաղում՝ «Վիկտորիայի» դարպասը։