«Գալաթասարայի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին իր կնոջը՝ Վանդա Նարային հեռացրել է իր գործակալի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է Tuttosport-ը։
Նշվում է, որ որոշման պատճառն այն է, որ Նառան Իկարդիի՝ ՊՍԺ-ից վարձավճարով տեղափոխելու համար պահանջել է իրեն գործակալական միջնորդավճար վճարել մոտ 1 միլիոն եվրո։ Ավելի վաղ Իկարդին հայտարարել էր կնոջից բաժանվելու մասին, սակայն զույգը շարունակում է հարաբերություններ պարզել։
Այսպիսով, Նառան նկարահանվել է արգենտինացի ռեփերի տեսահոլովակում, որից հետո ֆուտբոլիստը մեկնել է Արգենտինա՝ նրա հետ հարաբերություններ հարթելու։ Սակայն կինը նրան թույլ չի տվել մտնել այն հյուրանոց, որտեղ նա գտնվում էր։